ՀՀԿ-ն 2016-ին համագումար կանի՝ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: «Այս տարվա ԳՄ առաջին նիստում քննարկել ենք ներքաղաքական հարցեր և կուսակցության այս տարվա անելիքները: Մենք այս տարի համագումար ենք ունենալու»,- նշել է Նաղդալյանը: